Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը (15-16 տարեկաններ) արդեն մտնում է մեդալային պայքարի փուլ: ՈՒրախությամբ պիտի նշել, որ մեր տղաներն անմասն չեն այդ պայքարից: Զորօրինակ, 48 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Դավիթ Ասատրյանը հաջողությամբ է ավարտել մեկ քառորդի մարտը` համոզիչ հաղթանակի հասնելով թուրք Բատուհան Չիֆթչիի նկատմամբ ու արդեն իսկ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցն է լինելու բուլղարացի Էմանուել Բագոևը: Սպասենք բարի լուրերի նաև մեր մյուս ներկայացուցիչներից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ